Ժամանակակից լուծումներ ձեր
Բիզնեսի համար
Ամենևին չանտեսելով ձևի կարևորությունը՝ մշտապես առաջնորդվենք «ձևի նկատմամբ բովանդակության գերակայության» հիմնարար սկզբունքով
Ժամանակակից լուծումներ ձեր
Բիզնեսի համար
Ամենևին չանտեսելով ձևի կարևորությունը՝ մշտապես առաջնորդվենք «ձևի նկատմամբ բովանդակության գերակայության» հիմնարար սկզբունքով
Մեր ծառայությունները
Մեր կողմից մատուցվող ծառայությունների որակը հաղթահարել է ժամանակի փորձությունը։ Մեր հաճախորդների հետ մենք կերտել ենք փոխշահավետ տնտեսական միջավայր՝ որպես ուղենիշ որդեգրելով հուսալի գործընկերությունը, նվիրված աշխատանքը, կայուն որակը և շարունակական մասնագիտական զարգացումը: Յուրաքանչյուր նոր համագործակցություն մեզ հնարավորություն է տալիս գնահատել հաճախորդների պահանջները և զարգացնել մեր կողմից առաջարկվող ծառայությունների մատուցման ձևերը և դրանք դարձնել առավել արդյունավետ և մատչելի։ Ունենալով որակի վերահսկողության ներքին համակարգ՝ մենք չենք անտեսում հաճախորդների կարծիքը և յուրաքանչյուր դիտարկում ընդունում որպես մեր ծառայությունների որակի բարձրացման նոր հնարավորություն։ Մեր փորձը և ձևավորված գործարար միջավայրը թույլ են տվել առանձնացնել ծառայությունների հստակ պահանջված ուղղություններ, սակայն մենք սիրով կընդունենք ցանկացած նոր, յուրօրինակ առաջարկ՝ դրանով մեր կողմից մատուցվող ծառայությունները դարձնելով ավելի ճկուն և պահանջված։
Հաշվապահական հաշվառում
Յուրաքանչյուր բիզնեսի կայացումը՝ ի թիվս այլ խնդիրների լուծման, պահանջում է հաշվապահական հաշվառման արդյունավետ համակարգի ներդրում։ Վերջինիս պարտադրվածությունը ոչ միայն պայմանավորված է իրավական կարգավորումներով, այլ նաև այն հանգամանքով, որ առանց հաշվառման հնարավոր չէ մշակել տեղեկատվության այնպիսի բազա, որը թույլ կտա իրականացնել ֆինանսական վերլուծություններ, կայացնել արդյունավետ տնտեսական որոշումներ և անհրաժեշտության դեպքում շահագրգիռ կողմերին ներկայացնել ըմբռնելի և խոսուն տեղեկատվություն։ Հաշվապահական հաշվառման մեր լուծումները ոչ միայն կապահովեն Ձեր բիզնեսի վերաբերյալ արժանահավատ տվյալների բազայի կառուցումը, այլ նաև թույլ կտան կառուցված բազայի հիման վրա հարկային, վիճակագրական, կարգավորող մարմիններին, և շահագրգիռ այլ կողմերին տրամադրել լիարժեք և ճշգրիտ հաշվետվություններ։
Հարկային և ֆինանսական խորհրդատվություն
Չնայած հաշվապահական հաշվառման աութսորսինգ տարբերակով կազմակերպման տարածվածությանը, դեռևս շատ կազմակերպություններ ելնելով տարբեր հանգամանքներից նախընտրում են ունենալ սեփական հաշվապահական ստորաբաժանումն ու իրենց բիզնեսի հաշվառումն իրականացնել սեփական ռեսուրսներով։ Սակայն հաճախ անհրաժեշտություն է առաջանում որոշակի հարկային և ֆինանսական հարցերի վերաբերյալ ստանալ նաև հաշվապահական մասնագիտացված կազմակերպությունների կարծիքը։ Մեր հմուտ և փորձառու թիմը պատրաստ է այդպիսի հարցերում օժանդակել Ձեզ և ներդնելով իր մասնագիտական ներուժը օգնել լուծել Ձեր առաջ ծառացած խնդիրները։
Հարկային դիտարկում և օպտիմալացում
Հարկային օրենսդրության մշտական ակտիվ փոփոխություններն ու հնարավոր տարընթերցումներն առաջացնում են անհրաժեշտություն այս ուղղությամբ մասնագիտական շարունակական զարգացման։ Մեր ձեռքը մշտապես պահելով օրենսդրական փոփոխությունների զարկերակին հնարավորություն ենք ստեղծում Ձեզ ապահովել հարկային մասնագետներով, որոնք կկարողանան գնահատել Ձեր բիզնեսի հարկային ռիսկերն ու առաջարկել լուծումներ, օրենսդրության սահմաներում ներդնել հարկային արդյունավետ համակարգեր և կերտել օրինապահ հարկ վճարողի Ձեր պատմությունը։
Հաշվառման համակարգերի ներդրում և վերականգնում
Հաշվապահական հաշվառման համակարգերի ներդրման խնդրի հետ բախվում են ոչ միայն նորաստեղծ, այլ նաև այն կազմակերպությունները, որոնց տնտեսական զարգացումը չի զուգորդվել հաշվառման համահունչ համակարգի զարգացմամբ։ Այսպիսի կազմակերպությունները կարիք են ունենում ներդնել նոր հաշվառման համակարգեր, կամ արդիականացնել արդեն իսկ ստեղծված համակարգերը։ Մեր ծառայությունների այս ուղղությունը միտված է առաջարկել համակարգեր, որոնք նվազագույնի կհասցնեն հաշվառման վարման համար անհրաժեշտ ռեսուրսները և կապահովեն այդ համակարգից ակնկալվող առավելագույն արդյունքի ստացում։
Ֆինանսական վերլուծություն
Հաշվապահական հաշվառման հիմնական ուղղություններից է ֆինանսական հաշվառումը։ Վերջինիս միջոցով ստեղծվում է արժանահավատ տեղեկատվություն, որը թույլ է տալիս իրականացնել տարաբնույթ ֆինանսական վերլուծություններ։ Այդ վերլուծությունները պետք է իրականացվեն միջազգային մեթոդոլոգիայի հիման վրա՝ չբացառելով անհատական մոտեցումների կիրառումը՝ օգտագործողին լիարժեք վերլուծություն տրամադրելու համար։ Հուսով ենք, Ձեր բիզնեսի վերաբերյալ մեր ֆինանսկան վերլուծությունները կնպաստեն արդյունավետ տնտեսական որոշումների կայացմանը։
ֆինանսական հաշվետվությունների պատրաստում
Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին (ՖՀՄՍ) համապատասխան ֆինանսական հաշվետվությունների պատրաստումը պահանջում է հատուկ մասնագիտական հմտություններ և փորձառություն: Մենք առաջարկում ենք Ձեր բիզնեսի տնտեսական արդյունքները ներկայացնել հենց այդպիսի հաշվետվություններով, որոնց միջոցով կկարողանաք ներկայանալ ինչպես հայաստանյան այնպես էլ միջազգային գործարար միջավայրերում։ Նմանատիպ հաշվետվությունները կծառայեն վերլուծությունների իրականացման, ներդրողների ներգրավման, հաճախորդներին ներկայանալու և շահագրգիռ այլ կողմերին ըմբռնելի լինելու հարցերում։
Կարգավորող մարմիններ ներկայացվող հաշվետվությունների պատրաստում
Տնտեսական միջավայրի մաս կազմելով իրավական անհրաժեշտություն է հաճախ առաջանում պետական կարգավորող մարմիններ ներկայացնել որոշակի հաշվետվություններ։ Քանի որ այդ հաշվետվությունները հիմնականում հիմնվում են հաշվապահական հաշվառման արդյունքում ձևավորված տեղեկատվության վրա, մենք պատրաստ ենք օգնել Ձեզ կազմել և ներկայացնել այդ հաշվետվությունները։ Հարկ ենք համարում առանձնացնել ֆինանսական կազմակերպությունների կողմից ՀՀ Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները։ ՀՀ կենտրոնական բանկի կողմից որակավորված մեր մասնագետները կներդնեն իրենց տարիների փորձն ու հմտությունները Ձեզ անհրաժեշտ այսպիսի հաշվետվությունների կազմման համար։
Կադրային գործավարություն
Ընկերությունների գործունեության համապատասխանության ապահովումը գործող օրենսդրությանը, դիցուք, ընկերությունների ներքին հսկողության համակարգի կարևոր բաղկացուցիչ մասն է կազմում։ Այս համատեքստում, աշխատանքային օրենսդրությունը և ընկերության կողմից դրա պահպանումը էականներից է: Մենք սիրով կստանձենք կադրային գործի վարման պատասխանատվությունը, քանի որ այն մեզ հնարավորություն է տալիս պարբերաբար շփումների միջոցով ավելի լավ ճանաչել մեր գործընկերների անձնակազմում ներգրավված անձանց, ձևավորել ջերմ-ընկերական և աշխատանքային հարաբերություններ նրանցից յուրաքանչյուրի հետ, ինչը, անկասկած, համագործակցությունը կդարձնի ավելի հաճելի և արդյունավետ։
Կառավարչական հաշվառում
Կազմակերպության գործունեության պլանավորման, կազմակերպման և կառավարման համար անհրաժեշտություն է առաջանում անընդհատ ստացվող ահռելի քանակությամբ օպերատիվ տեղեկատվությունը ճշգրիտ դասակարգել և խմբավորել՝ hնարավոր դարձնելով արդյունավետ կառավարչական որոշումների կայացումը։ Մեր թիմը՝ ունենալով հարուստ փորձ կառավարչական հաշվառման մեջ, կօժանդակի Ձեր ընկերության կառավարման տարբեր օղակներին գործունեության կազմակերպման և վերահսկողության արդյունավետությունն առավելագույնի հասցնելու գործում։
Այլ հարակից ծառայություններ
Ի լրումն մեր կողմից մատուցվող հիմնական ծառայությունների, մենք առաջարկում ենք հիմնական ծառայություններին փոխլրացնող կամ դրանց հարակից այլ ծառայությունների իրականացում։ Այս ծառայություններն, ունելանով առանձնահատուկ բնույթ, պահանջում են ճկուն մոտեցումներ և ոչ ստանդարտ լուծումներ։ Մեր կողմից առաջարկվող ծառայությունների այս խումբը ներառում, բայց չի սահմանափակվում հետևյալ ծառայություններով՝ հարկային ստուգումների ընթացքում կազմակերպության շահերի պաշտպանություն, ներդրումային ֆոնդերի կանոնների մշակմանն օժանդակում, մասնագետների վերապատրաստում, հաշվապահական հաշվառման քաղաքականության մշակում, ավտոմատացված համակարգերի ներդրում։
Մեր մասին
Տնտեսական միջավայրի զարգացումն ու արագ փոփոխությունները պահանջում են հաշվառման ճկուն համակարգերի մշակում ու կիրառում, որոնք թույլ կտան բիզնեսը դարձնել առավել արդյունավետ և վերահսկելի։ Մենք առաջարկում ենք հմուտ մասնագետների միջոցով կազմակերել հաշվառման մրցունակ համակարգերի ներդրում ու վարում։ Մեր նպատակն է բարձրացնել գործարար միջավայրի վստահությունը ֆինանսական աութսորսինգի նկատմամբ՝ կերտելով անառարկելի հեղինակություն։ Մեր հաճախորդներին մատուցվող ծառայությունների բարձր որակը ապահովելու համար Մենք շարունակաբար բարձրացնում ենք մեր պրոֆեսիոնալիզմը՝ անընդհատ կրթվելով և համալրվելով ոլորտի բարձրակարգ մասնագետներով։ Մեր կողմից առաջարկվող ծառայությունների մատուցումը կղեկավարեն մասնագետներ, որոնք ունեն ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից տրամադրված աուդիտորի, «Հայաստանի աուդիտրների և փորձագետ հաշվապահների պալատի» կողմից տրամադրված աուդիտորի, գլխավոր հաշվապահի, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տրամադրված ներդրումային ընկերությունների գլխավոր հաշվապահի, հրապարակային ֆոնդերի կառավարիչների գլխավոր հաշվապահի, վարկային կազմակերպությունների վերստուգողի որակավորումներ։ Հուսով ենք, մեր փորձն ու գիտելիքները կօգնեն Ձեզ լուծել Ձեր առաջ ծառացած խնդիրները։
Կապ